Դատարանը Դավիթ Գալստյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել

Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը վճռել է գրավի դիմաց ազատ արձակել գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։

Գալստյանի խափանման միջոցի հարցի քննության ավարտին դատարանը որոշել է 40 միլիոն դրամ գրավ կիրառել նրա նկատմամբ։

Aysor.am