Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ
Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Զինծառայողները ծնողների ցանկությանը համապատասխան կհուղարկավորվեն Եռաբլուրում»,– ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Ստեփանյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:
Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը:
Հիշեցնենք` հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։
Лачинский коридор, связывающий Республику Армения с Нагорным Карабахом, продолжает оставаться закрытым с декабря 2022 года. 23 апреля Азербайджан перекрыл мост на реке Хакари при въезде в Лачинский коридор и установил КПП. В результате отрезанными от Республики Армения оказались карабахские села Ехцаох, Хин Шен, Мец Шен, Лисагор.