2023-07-03 11:56
Լրատվական գործակալություններ
Վրաստանի երկաթուղին մի քանի ժամից կվերսկսի աշխատանքը
Վրաստանի երկաթուղին այսօր կվերսկսի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Վրացական երկաթուղիներ» ընկերությանը։
«Երկաթուղային գծերն ամբողջությամբ մաքրվել են հուլիսի 1-ին Մարելիսի կայարանում տեղի ունեցած սողանքից: Շփման գծերը վերականգնվել են»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Գնացքների երթևեկությունը կվերականգնվի տեղական ժամանակով 17:00-ից։
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին սողանք էր տեղի ունեցել Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում, պատճառը հորդառատ անձրևներն էին։ Վնասվել էին կոնտակտային ցանցն ու ռելսերը: Սողանքի պատճառով չեղարկվել էին «Վրացական երկաթուղիներ» ընկերության մի շարք ուղերթեր, մեկնման կետ չէր կարողացել հասնել նաև Բաթում-Երևան գնացքը։