Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է 9-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 9-ով և հասել է 279-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 3–ը հոսպիտալացված են, 158-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

Վարակվածներից 194-ը երեխաներ են, 85-ը` մեծահասակ:

Sputnik Արմենիա