ԶԼՄ-ԵՐԸ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ՊՈՒՏԻՆԻՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ «ԿՈՇՏ» ՆԱՄԱԿԻ ՄԱՍԻՆ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է «Հրապարակ»-ը։ «Հարությունյանը հարցրել է, թե Ռուսաստանը կշարունակի՞ խաղաղապահ առաքելությունը, որը «ներառում է նաև Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի ապահովումը»»,- մանրամասնում է ԶԼՄ-ն։

Արցախի ղեկավարը, ըստ թերթի, պահանջել է տեղեկացնել, թե արդյո՞ք «Ռուսաստանը չի պատրաստվում վերահսկել իրավիճակը Արցախում և բացել ճանապարհը»։

«Նամակը գրված է ճիշտ, բայց բավականին կոշտ ձևակերպմամբ, ինչը նշանակում է, որ Արցախի համբերության բաժակը լցվել է»,- նշում է «Հրապարակ»-ը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակը փոխանցել է Ռուսաստանի նախագահին, և ակնկալվում է, որ պատասխանը կուղարկվի նաև նրա միջոցով։

Armenia Today