Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ ՀայաՔվեին

«Եկել է ժամանակը մեր ձայնը բարձրացնելու՝  նաև քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու միջոցով» Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ ՀայաՔվեին

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարություն է տարածել

«Արդեն մի քանի օր է, ինչ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ակտիվիստները միացել են ՀայաՔվեի ստորագրահավաքին։ Ուստի  Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեվար խորհուրդը միակամ որոշում է կայացրել և պաշտոնապես հայտարարում է, որ միանում է ՀայաՔվեի ստորագրահավաքին ու իր կոչով դիմում է համայն հայությանը

Հարգելի ՂՊՎՄ անդամներ, համակիրներ, բարեկամներ և հայրենասեր հայեր։ Եկել է ժամանակը մեր ձայնը բարձրացնելու՝ նաև քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու միջոցով։ Մեր կոչով հորդորում ենք ձեզ, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից, միանալ Հայաքվեի ստորագրահավաքին և միակամ աջակցել Արցախին ու արցախահայությանը։ Հայքվե ստորագրահավաքին մասնակցելու մանրամասներին կարող եք տեղեկանալ «ՀայաՔվե» ֆեյսբուքյան պաշտոնական էջում, կամ Hayaqve.am կայքում։ ՀայաՔվեի ստորագրահավաքն իրականացվում է Հանրաքվեի մասին օրենքի շրջանակներում. համայնքապետարաններում, թաղապետարաններում և գյուղապետարաններոմ։ Ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին տրվում է հավաստագիր։

Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է։

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ խորհուրդ»։

Այսօր