Սի Ծինփինը կոչ է արել դիմակայել հեգեմոնությանն ու ուժային քաղաքականությանը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի բացմանը, կոչ է արել դիմակայել հեգեմոնությանն ու ուժային քաղաքականությանը:

«Մենք պետք է պաշտպանենք ողջ մարդկության ընդհանուր արժեքները, ամուր պաշտպանենք միջազգային միակենտրոն համակարգը եւ միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, դիմակայենք հեգեմոնությանն ու ուժային քաղաքականությանը, նպաստենք գլոբալ կառավարման զարգացմանը ավելի արդար, միջազգային ուղղությամբ»,-ասել է նա։

ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի քսաներեքերորդ գագաթաժողովը վիրտուալ ձեւաչափով անցկացվում է հուլիսի 4-ին Նյու Դելիում:

News.am