ՀՀ իշխանությունը Արցախը տանում է կործանման․ ողջունում ենք «Հայաքվե»-ն. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ
««Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում համազգային համախմբմանն ու միասնականության դրսևորմանը:: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը:
««Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը:
Ցավով ենք փաստում, որ նման նախաձեռնության առիթը Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից վարվող ապազգային քաղաքականությունն է, որը Արցախը տանում է կործանման։
«Հայաքվե»-ն այդ սպառնալիքը իրավական ճանապարհով չեզոքացնելու կարևոր գործընթաց է, որում հաջողելու համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունը:
Մենք ողջունում և «Հայաքվե»-ին ամեն կերպ աջակցելու կոչ ենք հղում ՀՀ տարածքում բնակվող բոլոր արցախցիներին, ծագումով արցախցի բոլոր ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի բոլոր մարզերում ու մայրաքաղաք Երևանում ապրող մեր քույրերին ու եղբայրներին:
Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը 100 տարի անց սպառնում է կրկնվել նաև Արևելյան Հայաստանում և այն կասեցնելու ճանապարհին Արցախը գլխավոր, բայց միակ փորձությունը չէ, մենք իրավունք չունենք կրկնելու 20-րդ դարասկզբի մեր պառակտվածության ու հատվածականության սխալները:
Խոնարհվելով մեր հերոսացած նահատակների հիշատակի առջև,
Հանուն պաշարված Արցախում պայքարը շարունակող 120 հազար հայերի,
Ասում ենք՝ Արի՛, ստորագրի՛ր և պաշտպանի՛ր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջարկած օրենսդրական նախագիծը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: