2023-07-10 14:32
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները կրակել են Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ (տեսայնութ)
Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Այս մասին հայտնում են գործարանից:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունենք:
Գործարանի տնօրինությունը տրամադրել տեսախցիկի արձանագրած կադրը, որտեղ արձանագրված է ադրբեջանական հերթական ագրեսիան։
«Փաստինֆո»-ն փորձում է կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ-ից։