Սալիվան. ՆԱՏՕ-ն Ուկրաինային անդամակցություն չի առաջարկել, քանի որ դաշինքին հիմա ՌԴ-ի հետ պատերազմ պետք չէ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային անդամակցություն չի առաջարկել, քանի որ դաշինքին հիմա Ռուսաստանի հետ պատերազմ պետք չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«Դաշինքում լայն կոնսենսուս կար, որ պատերազմի թեժ պահին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի, և ես կարծում եմ, որ դաշինքում տեսակետ կար, որ Ռուսաստանի հետ պատերազմն այս պահին իմաստ չունի»,-պարզաբանել է նա։

«Բայց դեռ կան քայլեր, որոնք պետք է անի Կիևը՝ չափանիշներին համապատասխանելու և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»,-հավելել է Սալիվանը։

News.am