Օնտարիո նահանգի Հայկական Միացյալ Խորհուրդն իր զորակցությունն է հայտնում «ՀայաՔվե»-ին

Կանադայի Օնտարիո նահանգի Հայկական Միացյալ Խորհուրդը, ողջունում և իր զորակցությունն է հայտնում «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանը: Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ ՀայաՔվե-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է,որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:

Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

Քայլեր

1Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:

1Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:

2Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:

Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:

News.am