Զելենսկին 47 անգամ անընդմեջ շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թելեգրամի իր ալիքում հայտնել է , որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Ուկրաինան դաշնակիցներից «շատ լավ» զենք է ստացել և կարողացել է ամրապնդել անվտանգության սեփական հիմքը:

Նա տեսագրություն է ձայնագրել, որում պատմել է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքների մասին, ինչպես նաև առանձին շնորհակալություն է հայտնել դաշինքի անդամ յուրաքանչյուր երկրի։ Հոլովակում «շնորհակալություն» բառը հնչում է 47 անգամ։

«Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Բայդենին և ԱՄՆ-ին։ Շնորհակալություն Լիտվային՝ գագաթաժողովը կազմակերպելու համար: Շնորհակալություն Նիդեռլանդներին, Դանիային, Ֆրանսիային և պարոն նախագահ Մակրոնին․․․»,-թվարկել է Զելենսկին։

News.am