«Ապատեղեկատվություն է». Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում, կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՊՆ–ի հայտարարությունում։

Հիշեցնենք` ՌԴ խաղաղապահները երեկ Շուշիի շրջանում հրադադարի խախտման 1 դեպք էին արձանագրել։

Sputnik Արմենիա