2023-07-14 14:48
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական զինուժը կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Sputnik Արմենիա