Վիտալի Բալասանյանը ձերբակալված կմնա. դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնում է Վիտալի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բալասանյանի ձերբակալության իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան։
«Ներկայացված բողոքը դատարանը մերժել է»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն ձերբակալել են հուլիսի 13-ին Արցախում: Ըստ տեղեկությունների` գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տանը։ Մինչ այդ 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։
Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասի կասկածանքով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Sputnik Արմենիա