2023-07-15 15:37
Լրատվական գործակալություններ
Մեկնարկեց Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը
Բրյուսելում մեկնարկեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԽ նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ:
Այսօր` ավելի վաղ տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի հանդիպումը: Երեկ երեկոյան տեղի էր ունեցել Միշել-Ալիև հանդիպումը:
Նշենք, որ այս հանդիպումը նախատեսված էր հուլիսի 21-ին, սակայն տեղի ունեցավ ավելի վաղ:
Aysor.am