2023-07-17 12:32
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱՀԿ․ Ղրիմի կամուրջը գիշերը գրոհել են ուկրաինական երկու անօդաչու սարքեր
Անցած գիշեր Ղրիմի կամուրջը գրոհել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
«Ժամը 03:05-ին ուկրաինական երկու անօդաչու վերջրյա սարքեր գրոհել են Ղրիմի կամուրջը։ Կատարված ահաբեկչության հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի ավտոճանապարհային բաղադրիչը։ Միաժամանակ զոհվել է երկու մեծահասակ, վիրավորվել է մեկ երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով։
News.am