Պեսկովը հայտնել է հացահատիկային գործարքի վերաբերյալ պայմանավորվածությունների փաստացի դադարեցման մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է հացահատիկային գործարքի վերաբերյալ պայմանավորվածությունների փաստացի դադարեցման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Փաստացի Սևծովյան պայմանավորվածություններն այսօր դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ ասել էր Ռուսաստանի Դաշնության նախագահը, ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Ցավոք, Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մի մասը մինչ օրս չի կատարվել։ Այդ պատճառով դրա գործողությունը դադարում է»,-ասել է նաԼ

«Այն դեպքում, երբ կատարվի ռուսական մասը, ռուսական կողմն անմիջապես կվերադառնա այդ գործարքի իրականացմանը»,-նշել է Պեսկովը։

News.am