Արցախի ՆԳՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Արցախի ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա և հակառակ ուղղությամբ որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս՝ հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։

Կո'չ ենք անում տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արցախի ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։