Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։

«Շինարարի կողմից տեղադրվում են ջրահեռացման վաքերը, ավարտել են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, կատարվում է կողնակների հարթեցում»,– ասվում է հաղորդագրությունում։

Հիմնանորոգումը մեկնարկել է այս տարի, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։

Նշվում է, որ հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Sputnik Արմենիա