Շրջափակված Արցախում անասնապահության ճյուղը շատ ավելի վատ վիճակում է գտնվում

Շրջափակման հետևանքով շատ ավելի վատ վիճակում է գտնվում անասնապահության ոլորտը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 18-ին տված հարցազրույցում ասել ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը;

Նրա խոսքով՝ ներկայում պետք է պահեստավորել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կերը, սակայն խոտի միայն 30 տոկոսն է հաջողվել հավաքել,

«Այժմ արդեն այդ աշխատանքները կանգնեցրել ենք՝ առաջնահերթությունը տալով ցորենի բերքահավաքի աշխատանքներին, որպեսզի հացի խնդիրը կարողանանք լուծել»,-հավելել է գերատեսչության ղեկավարը:

Ըստ Գ. Հայրիյանի՝ մինչև հունիսի 15-ը հնարավորություն է եղել ներկրել նաև անասնակեր՝ սուղ միջոցներով փորձելով խոզաբուծության ու հավաբուծության ճյուղերի զարգացում ապահովել:

Ներկայում նախարարությունը ստիպված է խոզաբույծներին հորդորել՝ նվազեցնելու գլխաքանակը՝ անասնակերի պակասի պատճառով, քանի որ նաև  գարու բերքի մեծ մասն է երաշտահարվել:

Ծանր վիճակում է հայտնվել նաև մեղվաբուծությունը:

«Մինչև հունիսի 15-ը մենք փորձում էինք ապահովել նվազագույն թույլտվություններ վառելիքի ձեռքբերման համար, իսկ դանից հետո կտրուկ արգելվել է, որովհետև չկա: Մեղվաբուծությամբ զբաղվող ավելի քան 500 տնտեսություն զրկվել է մեղուները ավելի բարենպաստ պայմաններ տեղափոխելու հնարավորությունից ու մեղուների խնամքի միջոցներից»,-եզրափակել է նախարարը:

Panorama.am