Բորել․ Ցորենի գործարքի դադարեցումը կհանգեցնի պարենի անբավարարության աշխարհում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վստահություն է հայտնել, որ սևծովյան ցորենի գործարքի դադարեցումը կհանգեցնի «համաշխարհային զգալի պարենային ճգնաժամի»։

«Մենք արդեն որոշակիորեն գիտենք, որ դա կհանգեցնի համաշխարհային զգալի պարենային ճգնաժամի... Ցորենի ոչնչացումը կհանգեցնի աշխարհում պարենի անբավարարության»,- ասել է նա Բրյուսելում ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպումից առաջ։

Բորելն ավելացրել է, որ իրավիճակի զարգացումը ցորենի գործարքի դադարեցումից հետո նախարարների խորհրդի թեմաներից մեկն է լինելու։

News.am