2023-07-20 16:57
Լրատվական գործակալություններ
Բաղերի․ Ադրբեջանի հետ սահմանային և անվտանգության հարցերով որևէ խնդիր չունենք
Բարեբախտաբար, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները զարգանում են, և մենք սահմանային և անվտանգության հարցերում որևէ խնդիր չունենք։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին՝ այցելելով Ադրբեջանի Հանրապետության հետ երկրի ընդհանուր սահման ՝ հյուսիսային սահմաններին անվտանգության հետ կապված իրավիճակը ստուգելու համար, հաղորդում է Mehr-ը։
«Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանում և խորանում են ամեն օր։ Այս այցը միայն պարբերական այց է, որն ամեն տարի տեղի է ունենում երկրի սահմաններին»,-նշել է նա։
Երկրի սահմաններին ցանկացած ագրեսիայի զինված ուժերի արձագանքի մասին հարցին նա պատասխանել է․ «Անշուշտ, մեր պատասխանը կլինի ուժեղ և հեղինակավոր»։
News.am