2023-07-20 19:43
Լրատվական գործակալություններ
Ձեռնաշղթայված տղամարդը նետվել է ՊԵԿ քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի շենքի հարևանությամբ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է տղամարդը նետվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից։ Նա ձեռնաշղթայված է եղել։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Վադիմ Վոլկովն է։
News.am