Մինվոդից Երևան թռչող ինքնաթիռի շարժիչի ծածկը ընկել է

Ռուսական Azimuth ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում, հայտնում է Lenta.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդի-Երևան ուղևորատար ինքնաթիռում։ Նշվում է, որ ձախ շարժիչի ծածկը պակվել, ընկել է օդանավից։

«Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Փաստինֆո»