ՌԴ ՊՆ․ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

ՌԴ խաղաղապահներն անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Sputnik Արմենիա