2023-07-24 08:44
Լրատվական գործակալություններ
EuroNews-ի լրագրողը այցելել է Լաչինի միջանցքում ապօրինի գործող հսկիչ կետ
EuroNews-ի լրագրող Անելիզ Բորժեսը նախօրեին այցելել է Լաչինի միջանցքում ապօրինի գործող հսկիչ կետ։ Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենավիճահարույց մասերից մեկն է»,- գրել է նա։
Արցախը շրջափակված է 224 օր, այնտեղ վիճակն օրհասական է և նույնիսկ հացի խնդիր արդեն կա:
News.am