«Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները փակում են փողոցները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում իրազեկման ակցիաներ են սկսվել. «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները, միանալով արցախյան համաժողովրդական շարժմանը, մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկը:

 

Նրանց ձեռքներին պաստառներ են, որոնց վրա գրված է` «Մենք Արցախի կողքին ենք», «Բացե՛ք կյանքի ճանապարհը»։

Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց կարճաժամկետ ակցիաների նպատակն է Հայաստանի քաղաքացիներին, երևանցիներին իրազեկել, թե ինչ վիճակում են Արցախի մեր հայրենակիցները:

«Մենք կարող ենք 5 րոպեով արգելափակել երթևեկությունը, որպեսզի քաղաքացիներին տեղեկացնենք, թե ինչ է կատարվում Արցախում», - լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնության նպատակը մեկն է` հնարավորինս շատ քաղաքացիներ միանան իրենց։

Պետրոսյանը հետագա գործողությունների մասին մանրամասներ չհայտնեց։

Շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին նաև Խանջյան և Գրիգոր Լուրսավորչի փողոցները։

Նրանք ակցիան ավարտեցին Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում և քաղաքացիներին կոչ արեցին հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում:

Sputnik Արմենիա