2023-07-25 08:37
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ը մեկնաբանել է Մոսկվայի վրա ԱԹՍ հարձակումը
ՄԱԿ-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում կանխել էսկալացիան։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ ի պատասխան Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը մեկնաբանելու հարցի։
«Մենք ցանկանում ենք, որ բոլոր կողմերը խուսափեն գործողություններից, որոնք հանգեցնում են հակամարտության սրման։ Կոչ ենք անում բոլոր կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դա տեղի չունենա»,- ասել է նա։
Tert.am