S&P GLOBAL RATINGS-Ը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ «B+/B» ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԱՆԻՇԸ՝ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՎ «ԴՐԱԿԱՆԻ»

Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային ընկերությունը վերահաստատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը և բարձրացրել հեռանկարը՝ «կայունից» փոխելով «դրականի»: Այսպիսով՝ Բանկին շնորհված վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին:

S&P Global Ratings ընկերության տրված գնահատման մեջ մասնավորապես շեշտվում է այն, որ վերջին 2 տարիներին Բանկի կողմից ստացված զգալի շահույթը և առկա տնտեսական պայմանները նպաստել են Բանկի կողմից հնարավոր կորուստների գծով պահուստավորման աճին և կապիտալի ավելացմանը: Միաժամանակ նշվում է նաև այն, որ բարելավվել է Արդշինբանկի ռիսկերի համակարգը և նվազել է ռիսկի մակարդակը` պայմանավորված Բանկի կողմից առավել առաջադեմ սքորինգային և ներքին վարկանշման համակարգերի ներդրմամբ:

Արդշինբանկին շնորհված վարկանիշի վերահաստատումը և «դրական» հեռանկարը արտացոլում են S&P Global Ratings ընկերության այն տեսակետը, որ Արդշինբանկը կշարունակի բարելավել ռիսկի համակարգը՝ առաջիկա ամիսների ընթացքում ապահովելով կապիտալիզացիայի համարժեք մակարդակ:

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's, Moodys և Fitch վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշ:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Основная тема:
Теги: