Դավիթ Իշխանյանը չի հերքում, որ կարող է Արցախի ԱԺ նախագահ լինել

Արցախի Հանրապետությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է ներկայացրել։

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն Aysor.am-ին ասաց, որ Թովմասյանը դեռ հրաժարական չի ներկայացրել։

«Առաջիկայում ԱԺ արտահերթ նիստ ունենք, սպասենք վաղվան։ Ճիշտ է, նման հարց օրակարգում չկա, բայց սպասենք», - ասաց Իշխանյանը։

Հարցին՝ ինքն առաջարկ ստացե՞լ է՝ լինել Արցախի ԱԺ նախագահ, Իշխանյանն արձագանքեց. «Պաշտոնական կլինի, կտեսնենք»։