«Գրավել քաղաքը». ԱԱԾ պահեստազորի սպաները կոչ են անում ընդդիմությանը
Երևանի ավագանու ընտրություններում իշխանության թեկնածուին ընդդիմությունն ունակ է հաղթելու միայն միասնական գործելու պարագայում։ Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ն։
ԱԱԾ պահեստազորի սպաները կարծում են, որ գործող իշխանության հաղթանակը լրացուցիչ միջոց կհանդիսանա երկիրը Թուրքիայի ազդեցության տակ դնելու համար:
«Եթե նույնիսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքները մեկ միասնական թեկնածուով հանդես չգան ընտրություններում, ապա պարտավոր են բոլոր հնարավոր միջոցներով աջակցել քաղաքական այն ուժին, այդ թվում իրենց շարքերից առանձնացած, որը հանդես կգա իրական ընդդիմադիր դիրքերից, կստանձնի ընտրապայքարը անձնազոհաբար գլխավորելու հանձնառությունը՝ գործող իշխանություններին Երևանում պարտության մատնելու համար»,– ասված է հաղորդագրությունում
Քաղաքական ուժերին ԱԱԾ պահեստազորի սպաները կոչ են անում պարտադիր մասնակցել ընտրություններն, քանի որ դրա բոյկոտումը հավասար է ի նպաստ իշխանությունների քողարկված գործելուն, որը բնորոշ է գրպանային ընդդիմությանը:
Sputnik Արմենիա