ԵՄ դիտորդները հետևում են Հայաստանից Արցախ մեկնած բեռնատարների շարժին
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter–յան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
«Սա արվում է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և ստուգված տեղեկատվություն ստանալու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ բեռնատարներն այս պահին արդեն անցել են սահմանամերձ Կոռնիձոր գյուղը։ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար նրանք սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։ Ինչպես հայտարարել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, ՌԴ խաղապահների հետ մշտական կապ է պահպանվում: Նա հայտնել է, որ այս գործընթացը պահանջում է ավելի համբերատար լինել։
Sputnik Արմենիա