Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը միանում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանը Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ։

Դեսպանն առանձնացրել է հայտարարության հետևյալ հատվածը «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքում տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։

News.am