Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով

Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում բոլոր պատասխանատու կողմերին՝ թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն և ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով համաձայն Արդարադատության միջազգային դատարանի հրամանի։

Այդ մասին ասված է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի»,- նշված է գրառման մեջ:

News.am