Դիմել ենք Ադրբեջանին, պատասխան չկա. Սարգսյանը` Արցախ ուղարկվող հումանիտար բեռի մասին

Հայկական կողմը Կոռնիձորում գտնվող 400 տոննա հումանիտար բեռն Արցախ ուղարկելու համար դիմել է ՌԴ խաղաղապահներին և համապատասխան օղակներով՝ Ադրբեջանին, բայց դեռ որևէ պատասխան չի ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նշենք, որ Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատար 20 ժամ է, ինչ Կոռնիձորի հատվածում է, բայց դեռ որևէ տեղաշարժ չկա։

«Գործընթացը պահանջում է ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն։ Սահմանված կարգով դիմել ենք ՌԴ խաղաղապահներին և համապատասխան օղակներով՝ Ադրբեջանին, բայց դեռ որևէ պատասխան չենք ստացել»,- նշեց նա։

Sputnik Արմենիա