Ստեփանավանում «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստեփանավան քաղաքում «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է:

 

Նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ստեփանավանի քաղաքապետի ապօրինի հրահանգով համայնքապետարանի ներկայացուցիչը ներկա չի գտնվում ստորագրահավաքի վայրում, ինչի պատճառով ստորագրահավաքը դադարեցվել է։

«Հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների և ԶԼՄ-ների ուշադրությունը»,-սված է հաղորդագրության մեջ: