Հայաստանն ու Չինաստանը կմեծացնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը Չինաստանի Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակության հետ քննարկել է երկու երկրների կրթական հաստատությունների միջև համագործակցությունը: Տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ Հայաստան ժամանած պատվիրակությունը գլխավորել է Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանը։

«Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը»,–նշվում է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները:

Sputnik Արմենիա