2023-07-28 14:36
Լրատվական գործակալություններ
Արցախի ՊՆ․ Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 28-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` ՌԴ խաղաղապահները հուլիսի 25-ին հրադադարի խախտում էին արձանագրել Լաչինի միջանցքում:
Sputnik Արմենիա