2023-07-28 18:47
Լրատվական գործակալություններ
Պաշարված Մարտունի. Գիշիում արդեն դեղորայք չկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղում հիվանդներին բուժելու համար անհրաժեշտ դեղորայք արդեն չկա։ Դիզվառելիքի բացակայության պաճառով նաև շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել գյուղ։
«Դեղորայք արդեն չկա հիվանդների համար, հատկապես շաքարային դիաբետ ունեցողների դեղերը չունենք»,- ասում է Գիշիի գյուղական բժշկական ամբուլատորիայի բժշկուհին։
Panorama.am