2023-07-29 08:49
Լրատվական գործակալություններ
Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը
Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամով։
«Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը ՝ համաձայն 2020 թվականի հրադադարի հայտարարության և Միջազգային դատարանի որոշման»,- նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
Aysor.am