2023-07-31 10:13
Լրատվական գործակալություններ
ԿԽՄԿ․ Առևանգված Վագիֆ Խաչատրյանը. կապ է հաստատել ընտանիքի հետ
Հուլիսի 29-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված բուժառուին։Այս մասին հայտարարություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը:
«Նրա հետ հանդիպել են մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և բուժառուին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առևանգել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:
News.am