2023-07-31 14:47
Լրատվական գործակալություններ
Այս գիշեր բերման են ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր գիշեր ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներն են Տարոն Մանուկյանը, Շոթա Գևրգյանը և Ալբերտ Խաչատրյանը։
Նշենք, որ Տարոն Շանուկյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, իսկ թե ինչու են տղաներին բերման ենթարկել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց։