Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից, հաղորդում է Mehr-ը։
Նա հաստատել է Թեհրանի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը և հայտարարել, որ Իրան-Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա հանդիպումը գոյություն ունեցող սահմանային խնդիրների առավել ընդունելի դիվանագիտական լուծումն է։
«Մեր ընդհանուր առաջնահերթություններից մեկն այն պայմանավորվածությունների կատարումն է, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև նախագահ Ռայիսիի՝ Դամասկոս կատարած այցի ժամանակ»,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Թեհրանը կշարունակի ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն անվտանգության հասնելու համար:
Նա նշել է, որ Թուրքիան պետք է դուրս բերի ռազմական ուժերը Սիրիայի տարածքից, փոխարենը Սիրիան պետք է ապահովի ընդհանուր սահմանների անվտանգությունը։
News.am