2023-08-01 10:11
Լրատվական գործակալություններ
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Վեհափառ Հայրապետը դեսպանը տեղեակ պահեց միջ-եկեղեցական աշխարհին ճամբով, յատկապէս Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին (Ե.Հ.Խ.) և Միջին Արևելքի Եկեղեցիներու Խորհուրդին (Մ.Ա.Ե.Խ.), Արցախի գծով կատարուելիք յայտարարութիւններուն մասին։ Դեսպանը, իր կարգին, անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Նորին Սրբութեան Հայաստանի ու յատկապէս Արցախի մէջ վերջին օրերուն տեղի ունեցած զարգացումներուն մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։