Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՐՏ ԿԱՊԵՐԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը վրեժխնդիր է լինում բոլոր այն հայերի, որոնք պաշտպանել են հայրենիքը, Ադրբեջանի գործողությունները չեն տեղավորովում միջազգային իրավունքի կամ մարդու իրավունքների սահմաններում, բայց այս կամայական գործելակերպը հոգեբանական առավելություններ է տալիս ադրբեջանական հասարակությանը:

 

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ուզում ցույց տալ Ադրբեջանը և ո՞րն նրա ուղերձը մեզ։

«Ադրբեջանական հասարակությունը, որպես հայատյացության դրսևորում, վրեժխնդիր է լինում բոլոր այն հայերի հանդեպ, ովքեր հանձն են առել հայրենիքի պաշտպանությունը: Նրանք նաև փորձում են ապագայում կանխել բոլոր այն իրավական օրինական հավակնությունները, որ արցախահայությունը կարող է ունենալ իր հայրենի հողի նկատմամբ»,- նշել է իրավապաշտպանը:

Սահակյանի կարծիքով` Ադրբեջանի անպատժելիությունը պայմանավորված է քաղաքական, տնտեսական և անձնական սերտ կապերով։

«Քանի դեռ կա անպատժելիության մթնոլորտ, մենք ապահովագրված չենք դեպքերի կրկնողությունից, հատկապես, երբ չունենք բարենպաստ քաղաքական նախադրյալներ: Ադրբեջանը հաջողությամբ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է ծրագրել և իրականացրել, բայց առ այսօր, որևէ ադրբեջանցի պաշտոնյաի նկատմամբ չի կիրառվել որևէ պատժամիջոց: Կան մի շարք քաղաքական նախադրյալներ և համընկնող շահեր: Այսօր Եվրոպաան կառույցները Ադրբեջանի հետ ունեն տնտեսական, քաղաքական և անձնական սերտ կապեր: Ինչն էլ հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը անում է այն, ինչ ուզում է»,- հավելել իրավապաշտպանը:

Alpha News