2023-08-04 19:43
Լրատվական գործակալություններ
Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ օգոստոսին, բայց ստույգ ամսաթիվը որոշված չէ։ Այսպիսի պնդմամբ ուրբաթ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Ներկա պահին այդ հարցը քննարկում են ԱԳՆ և հետախուզության ղեկավարները։ Ես հույս ունեմ, որ նրանց աշխատանքի արդյունքում այցը տեղի կունենա օգոստոսին»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ Պուտինը կայցելի Թուրքիա։
News.am