Կախա Կալաձե․ Շովի առողջարանային քաղաքն այլևս գոյություն չունի

Բարձրլեռնային Ռաչա շրջանի Շովի առողջարանային քաղաքը, որտեղ սողանք է տեղի ունեցել, այլևս գոյություն չունի։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական ​​Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Օգոստոսի 3-ին Շովիում խոշոր սողանք է տեղի ունեցել. 18 մարդ զոհվել է, ևս 16-ը անհետ կորել են։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։

News.am