2023-08-07 19:27
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի նավահանգստում պայթյունի հետևանքով վնասվել են գրեթե բոլոր ամբարձիչները
Թուրքիայի Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է 16 ամբարձիչներից 13-ը։
Դերինջե նավահանգստում պայթյուն է որոտացել նավի վրա հացահատիկ բեռնելիս: Միջադեպի հետևանքով տուժել է 10 մարդ։
Դրանից հետո թուրքական լրատվամիջոցները հայտնել են նաև Թեքիրդաղ նահանգի քիմիական գործարանում պայթյունի մասին։
News.am