ՌԴ ՊՆ․ Ուկրաինական զորքերը գրոհել են Ղրիմը 20 անօդաչուներով

Ուկրաինական զորքերը 20 անօդաչուներով գրոհել են Ղրիմը, իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր գիշեր կասեցվել է Կիևի վարչակարգի՝ քսան անօդաչուներով Ղրիմի թերակղզու օբյեկտների ահաբեկչական գրոհի փորձը։

14 ուկրաինական անօդաչուներ ոչնչացվել են ՀՕՊ համակարգերով։

Եվս վեց անօդաչուներ խփվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Կասեցված ահաբեկչական գրոհի արդյունքում տուժածներ և ավերածություններ չկան»,- նշվել է հաղորդագրությունում։

News.am